Տիգրան Սարգսյանը դեռևս «բեգեմոտիկներով տռուսիկ» է հագնում

08.12.11-4489Տիգրան-Սարգսյան-ԲյուջեՔննարկելով 2018 թվականի նախագահական ընտրությունները մենք արդեն ներկայացրել ենք, որ բավական դժվարին իրադրություն է ստեղծվել հենց իշխող ՀՀԿ-ում: Այս կուսակցությունը չունի Սերժ Սարգսյանին փոխարինող լիդեր, որը և կառաջադրվի նախագահական ընտրություններում, սակայն կուսակցության ներսում կան մի քանի թիմեր, որոնք փորձում են իրենց թեկնածուին առաջ մղել:

Այդ թեկնածուներից մեկը վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Նա այսօր զբաղեցնում է երկրի կարևորագյուն պաշտոններից մեկը, սակայն նա իր հարազատ կուսակցություն դեռևս նորեկի կարգավիճակ ունի: Այսպես ասած Տիգրան Սարգսյանը քաղաքական առումով կուսակցությունում դեռևս «բեգեմոտիկներով տռուսիկ» է հագնում:

Նա ունենալով լուրջ վարչական ռեսուրսներ, չունի քաղաքական հենք, որով և կկարողան օգտագործել իր վարչական հնարավորությունները: Առաջիկա ընտրություններում Տիգրան Սարգսյանի նախագահի թեկնածու դառնալու հնարավորություն կընձեռվի միայն այն ժամանակ, երբ նրան աջակցի Մոսկվան:

Հայտնի է նաև, որ այս առումով Տիգրան Սարգսյանը բավական լուրջ աշխատանքները է տանում, սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք Կրեմլը կհամաձայնի աջակցել մի գործչի, որը ժամանակին բավականին կոշտ է արտահայտվել Մաքսային Միությանը Հայաստանի անդամագրության վերաբերյալ:

Դիտվել է 473 անգամ
 


Այս թեմայով