Տիգրան Սարգսյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը ստել է

big_1366307711_1578657Վարչապետ Տիգրան Սարգսյանը ուկրաինական Сегодня.ua կայքին տված իր հարցազրույցում ցնցող հայտարարություն է արել: Նա հայտարարել է, որ ՀՀ-ի Մաքսային Միությանը անդմագրվելը կապ չունի ԼՂՀ անվտանգության երաշխավոման հետ. «Ամեն ժողովուրդ իր ճակատագիրն ունի։ Լեռնային Ղարաբաղը մեզ համար հիմնարար նշանակություն ունի, և հենց այդ պատճառով էլ մեր պլանները կառուցվում են՝ հաշվի առնելով, որ ԼՂՀ-ն պետք է հնարավորություն ունենա ազատ ապրելու և արարելու իր հողի վրա։ Սակայն ամեն դեպքում ԼՂ հարցը չէի կապի տնտեսական ինտեգրման ընտրության հետ»։

Այս խոսքերից հետո միայն անհրաժեշտ է հիշել սեպտեմբերի 3-ից հետո իշխանական ողջ էլիտայի կատարած այն հայտարարությունները, որ Մաքսային Միություն մտնելը ապահովում է ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը գալիս են հաստատելու, որ իրականում Մաքսային Միություն մտնելը ապահովում է ոչ թե երկու հայկական պետությունների անվտանությունը, այլ Սերժ Սարգսյնաի և նրա ղեկավարած կլանի իշխանության անվտանությունը:

Ի վերջո Սերժ Սարգսյանը նույնպես լրագրողների հետ փակ հանդիպման ընթացքում հավաստիացրել էր, որ մտնելով ՄՄ ինքը լուծել է Հայաստանի և ԼՂՀ-ի անվտանգության խնդիրը: Փասատորեն կարելի է արձանագրել, որ իր այս հարցազրույցում Տիգրան Սարգսյանը ասում է, որ Սերժ Սարգսյանը ստում է:

Հ.Գ. Կամ սա ՏՍ ի կողմից ՍՍ-ի դեմ սադրանք է, կամ իրականում ՍՍ-ն ստում է:

 


Այս թեմայով