Տիգրան Ուրիխանյանը դիմում է Վլադիմիր Գասպարյանին` իր անվտանգությունը ապահովելու համար

dimums№ 59103216 քրեական գործի շրջանակներում տուժող ճանաչվելու հիմքով ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը պաշտոնապես դիմել է ՀՀ ոստիկանության պետին իր և ընտանիքի անդամների անվտանգությունը լրացուցիչ ապահովելու հարցով:

Պատգամավորի և իր ընտանիքի լրացուցիչ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված քրեական գործին առնչվող որոշակի հանգամանքներով, որոնց վերաբերյալ տեղեկությունները չեն հրապարակվում նախաքննական գաղտնիքի շրջանակներում:

Պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակ

Դիտվել է 255 անգամ
 


Այս թեմայով