Տիգրան Մանսուրյանը տպավորված է Աշոտ Պետրոսյանի հետ ունեցած հանդիպումից

Աշոտ ՊետրոսյանԿոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը տպավորված է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանի հետ ունեցած հանդիպումից, որը տեւել է 2 ժամ: Մանսուրյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչ այդ հանդիպումը չէր ճանաչում Աշոտ Պետրոսյանին: «Շատ համակրելի հայորդի է, շատ համակրելի անձնավորություն: Մենք 2 ժամ զրուցեցինք: Ուրախ էի, որ իր կողքին եղա իր համար դժվար մի պահի»,- ասաց կոմպոզիտորը եւ շնորհակալություն հայտնեց այն անձանց, որ նման հանդիպում են կազմակերպել:

«Շատ տաղանդավոր մարդ է, շատ: Վստահ եմ, որ ինքն առոք փառոք վերադառնալու է իր գործին եւ նորից շարունակի այս փայլուն գործը, որն ինքն անում է»,- ասաց Տիգրան Մանսուրյանը՝ չցանկանալով այլ մանրամասներ պատմել Աշոտ Պետրոսյնաի հետ ունեցած հանդիպումից:

Դիտվել է 233 անգամ
 


Այս թեմայով