Տիգրան Խաչատրյանը և Գրիգոր Արամյանը նոր պաշտոն ստացան ՊՆ-ում

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բարձրաստիճան սպայակազմին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին, ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության նորանշանակ պետ Գրիգոր Արամյանին և պաշտպանության նախարարի խորհրդական Տիգրան Լիլոյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նրանք կուտակած փորձն ու հմտությունը կներդնեն վստահված պաշտոններում իրենց լավագույնս դրսևորելու համար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը Վիգեն Սարգսյանը ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացրել ԲԿ նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին։

Բարձր գնահատելով նախկին հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի դերակատարությունը բանակային զորամիավորման մարտական պատրաստության ամրապնդման գործում` ՀՀ պաշտպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ ԲԿ նորանշանակ հրամանատարը ջանք ու եռանդ չի խնայելու՝ ԲԿ-ի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու և հաջողությունների նոր նշաձող սահմանելու համար գիտելիքներն ու մասնագիտական ներուժը ներդնելու հարցում:

 


Այս թեմայով