Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկացնում է թափուր պաշտոնի մասին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկացնում է թափուր պաշտոնի մասին:

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Գործառույթները.

1) Իրականացնում է փոխվարչապետի կողմից իրեն հանձնարարված ոլորտի ուսումնասիրություն, պարզում է ոլորտի զարգացման միտումները, վերհանում առկա հիմնահարցերը և առաջարկություններ է ներկայացնում փոխվարչապետին դրանց լուծման ուղղությամբ,

2) Պարբերաբար փոխվարչապետին է ներկայացնում իրեն հանձնարարված ոլորտին վերաբերող վերլուծական-խորհրդատվական նյութեր,

3) Փոխվարչապետի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իր գործառույթներին վերաբերող հարցերի քննարկմանը։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.

1) Տնտեսագիտության (ցանկալի է մակրոտնտեսագիտության) կամ հանրային կառավարման մագիստրոսի կամ ավելի բարձր աստիճան,

2) Տարիքը՝ 30 տարեկան և ավելի,

2) Պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ կամ հանրային ծառայության՝ առնվազն երեք տարվա փորձ,

3) Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,

4) Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, հետևյալ ծրագրերի իմացություն՝ MS Office-ի հիմնական փաթեթի գերազանց իմացություն,

5) Հաղորդակցվելու, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն:

Ինչպես դիմել․

Թափուր աշխատատեղին դիմելու համար խնդրում ենք սեղմել APPLY ONLINE կոճակը և լրացնել համապատասխան դաշտերը։

Մոտիվացիոն նամակում անհրաժեշտ է ներկայացնել թափուր հաստիքին դիմելու պատճառը, դիմողի այն հմտություններն ու կարողությունները, որոնք կնպաստեն աշխատանքային պարտականությունների կատարմանը։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. 010 51-57-98):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 25.01.2019 թ.՝ ժամը 18:00։

Այս թեմայով