Տիգրան Առաքելյանի ազատության համար պետք է 170 մլն դրամ գողանալ

Այն, որ Հայաստնում արդարադատության փոխարեն գործում է «սամասուդի» ինստիտուտը, գիտեն բոլորը: Իսկ երեկ տեղի ունեցածը եկավ ապացուցելու, որ խրախուսվում են անօրինականություն գործողները, հերոսացվում են պետության գողերը: Մարգար Օհանյանին դիմավորելու էր գնացել մի ամբողջ պատվիրակություն, որի կազմում պատգամավորներ ևս կային: Նա ազատվեց` չնայած պետությանը հասցրել էր ավելի քան 170 000 000 դրամի վնաս, այլ կերպ ասած` այդքան թալանել էր:

Tigran-arakelyan (1)Այս նույն ընթացքում բանտում է ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով համարձակվում է իր տեսակետների մասին բարձրաձայն խոսել: Նման իրավիճակում մենք բոլորս դառնում ենք Տիգրան Առաքելյան, քանի որ այն, ինչի համար իր պատիժը կրում է Տիգրան Առաքելյանը, կարող ենք պատժվել բոլորս անխտիր: Հայաստանի «սամասուդի» նախարարությունը որոշել է, որ պետք է ազատ արձակի մարդու, ով անգամ չի էլ զղջացել իր արարքի համար: Այս պահին Մարգար Օհանյանի անձը այդքան էլ կարևոր չէ, պարզապես նրա կերպարը պետական որոշ պաշտոնյաների համար կդառանա իդեալ և նրանք էլ տեսնելով, թե ինչպես են «պատժվում» միլիոնավոր դրամներ գողացող պաշտոնյաները, կփորձեն այդ կերպ հարստանալ: Մարգար Օհանյանի միջոցով իշխանությունները կարծես մեսսիջ են ուղարկում Տիգրան Առաքելյանին և նրան փորձում են հասկացնել` եթե դու էլ գումար գողացած լինեիր, ապա ազատված կլինեիր:

Իսկ քանի որ Տիգրան Առաքելյանը չի կարող պետական բյուջեից գողանալ 170 մլն դրամ, ապա նա դեռ երկար կմնա բանտում: Հետաքրքիր է, արդյոք ազատության մեջ գտնվող Մարգար Օհանյանը զղջացել է իր արարքների համար, արդյոք եթե նա որևէ պետական պաշտոն զբաղեցնի, այլևս չի թալանի, թե կշարունակի իր նույն գործելոճով: Փաստացի կարելի է արձանագրել, որ ստացվեց հետևյալ պատկերը. նա գողացավ պետության փողերը, երկու տարով անազատության մեջ եղավ, հետո դուրս եկավ բանտից, նստեց իր թանկարժեք մեքենան, իսկ հիմա էլ շարունակում է ցոփ ու շռայլ բարիքներով վայելել կյանքը:

Բորիս Մուրազի

Դիտվել է 113 անգամ
 


Այս թեմայով