Տիգրան Առաքելյանը համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին

 Տիգրան Առաքելյանը  համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքինՕմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Տիգրան Առաքելյանին եւ առանձնազրույց ունեցել վերջինիս հետ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից:

Տիգրան Առաքելյանը հայտնել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին եւ ներկայացրել է դիմում՝ խնդրելով Օմբուդսմենի աջակցությունն իր իրավունքների պաշտպանության հարցում:
Տիգրան Առաքելյանն առանձնազրույցի ընթացքում ասել է, որ որևէ բողոք չունի մեկուսարանում պահման պայմաններից, իր նկատմամբ որևէ բռնության չի գործադրվել, ունի փաստաբան, ում հետ արդեն տեսակցել է: Առաքելյանը ներկա պահի դրությամբ իր դատավարական իրավունքների խախտման վերաբերյալ դժգոհություններ չի ներկայացրել:
Օմբուդսմենն իր լիազորությունների շրջանակներում կքննարկի Տ.Առաքելյանի դիմումը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում կպահի քրեական վարույթը` Տիգրան Առաքելյանի դատավարական իրավունքների լիարժեք ապահովման նպատակով:

 


Այս թեմայով