Տեր-Պետրոսյանի մտերիմ դաշնակիցը նոր պաշտոն կստանա

Այսօր հայտնի դարձավ, որ Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիզաոր դեսպան Արա Սահակյանը հետ է կանչվել և նրա փոխարեն դեսպան է նշանակվել Գագիկ Ղալաչյանը։

Politik.am-ի տեղեկություններով՝ Արա Սահակյանի հետ կանչումը չի նշանակում, որ նոր իշխանությունները դժգոհ են նրա դիվանագիտական գործունեությունից, ավելին՝ գոհ են և պատրաստվում են խորհրդարանական ընտրություններից հետո նրան լուրջ պաշտոն վստահել։

Արա Սահակյանը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին կարևոր ֆիգուրներից մեկն էր և քաղաքականությունից դուրս եկավ միայն այն ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Արա Սահակյանը նախկին նախագահի այն հավատարիմ թիմակիցներից մեկն էր, ում 1996 թվականի ընտրություններից հետո ԱԺ շենքում ցուցարարները ծեծեցին։

Նոր իշխանությունները լավ են հասկանում, որ նա փորձված կադր է և կարող է լուրջ ծառայություն մատուցել։ Արա Սահակյանը կարող է նաև հայտնվել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում։

Այս թեմայով