Տեր-Պետրոսյանը կօգնի Սերժ Սարգսյանին իրագործել Մադրիդյան սկզբունքները

1111-n82758-1«Առավոտ» թերթը գրում է. «Դա, հավանաբար, այն էր, որ Տեր-Պետրոսյանը շարունակում է լինել փոխզիջումային բանակցային գործընթացի կողմնակից եւ պատրաստ է աջակցել Սերժ Սարգսյանին, եթե նա համաձայնի Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցություններ սկսել»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի՝ արտաքին աշխարհին ուղղված ուղերձներին: Մեր զրուցակիցը կատարվածը պատեհ առիթ է համարում՝ ԼՂՀ-ին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, եւ կարծում է, որ հայկական կողմը դա պետք է պնդի. «Դրա համար ես տարակուսանք հայտնեցի, որ ՀՀ գլխավոր շտաբի պետն էր հրադադարի համաձայնություն ձեռք բերում: ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, եւ եթե պետք է զինադադարի նոր պայմանագիր ստորագրվի, դա պետք է անեն ԼՂՀ-ն ու Ադրբեջանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 620 անգամ
 


Այս թեմայով