Տեր-Պետրոսյանը կշտամբել է Զուրաբյանին՝ ՀԱԿ-ին խայտառակ անելու համար

collagevgdg«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ դժգոհություն է հայտնել Լյովիկ Զուրաբյանի՝ Վալենտինա Մատվիենկոյի նկատմամբ թույլ տված արարքի կապակցությամբ:

«Մեր աղբյուրի վկայությամբ՝ նա բավականին կոպիտ բառապաշարով կշտամբել է Զուրաբյանին՝ ասելով, որ ամբողջ ՀԱԿ-ին խայտառակ է արել, դարձրել ծիծաղի առարկա ու դրանով էապես վնասել նոր Սահմանադրության դեմ պայքարելու գործին: Մեր աղբյուրների խոսքով՝ նա նույնիսկ ապառնացել է, որ Լյովիկ Զուրաբյանին կհեռացնի «Ոչ»-ի շտաբի պետի պաշտոնից, քանզի այժմ այդ շտաբը սկսելու են անլուրջ ընկալել»,-գրել է թերթը:

Դիտվել է 132 անգամ
 


Այս թեմայով