Տեսահսկման խցիկները նկարահանել են Բաշկիրիայում 7 հայերի ուղղությամբ կրակ արձակած անձանց

ee006b95007e657e1af657296e13c302__600x430Բաշկիրիայում 7 տղամարդկանց ուղղությամբ կրակ արձակած անձինք 8 հոգի են եղել: Lifenews-ը հրապարակել է տեսահսկման խցիկներից մեկի նկարահանումները:

Տեսագրությունում երեւում է, թե ինչպես է 02:44-ին «Հյուսիս» բազայի տարածքին մեքենա մոտենում, հետո դարպասից մարդիկ են ներս մտնում եւ անշտապ ուղղվում դեպի ավտոսերվիս: Նրանք մուգ հագուստով եւ կնգուղով բաճկոններով են: Նրանք անցնում են տեսահսկման խցիկի մոտով եւ 6 րոպե անց կրկին հայտնվում տեսախցիկում: Բայց այս անգամ նրանք վազում են բազայի ելքի ուղղությամբ: Դատելով ձայնագրությունում արձանագրված ժամանակից՝ հարձակում գործելու համար նրանցից 5 րոպեից քիչ ավելի ժամանակ է պահանջվել:

Կրակ արձակածներից մեկն ադրբեջանցի է, ներկայում երկու ձերբակալված կա: «8 կասկածյալ կա, որոնցից 2-ն անմիջականորեն կրակ արձակողներն են: Մյուսները փախուստի են դիմել: Իրավապահները գիտեն, թե նրանք ովքեր են:

 

 


Այս թեմայով