Տեռորիստական հարձակում Հայաստանի վրա. երեք խաղաղ բնակիչ սպանվել է

im578x383-terroristo_itar-tassԵրեկ երեկոյան տեղի ունեցավ  Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որտեղ քննարկվել է սահմանային լարվածության, հակառակորդի կողմից՝ խաղաղ բնակիչների սպանության հարցը:

Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է այս խնդրին, ասելով.«Խաղաղ բնակիչներին կրակելով Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս, որ տեռորիզմի բաղկացուցիչ մասն է կազմում: Նույնիսկ պատերազմական իրավիճակում խաղաղ բնակիչների վրա կրակ արձակելը անթույլատրելի է: Առհասարակ, 21-րդ դարում խաղաղ բնակիչներին կրակելը նշանակում է տեռորիզմի մաս լինել»,- շեշտեց ՀՀԿ խոսնակը՝ հույս հայտնելով, որ միջազգային կառույցներն անպատասխան չեն թողնի Ադրբեջանի գործողությունները:

«Միջազգային հանրությունը պիտի տեսնի Ադրբեջանի իրական դեմքը, սա անթույլատրելի, տեռորիստական արարք է, որի նպատակն արտգործնախարարների հանդիպումից առաջ բանակցությունների  գործընթացը ևս մեկ անգամ փակուղի մտցնելն է: Ադրբեջանը նման կերպ ցույց է տալիս, որ դեմ է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, դեմ է այն առաջարկություններին, որոնք միտված են հակամարտության խաղաղ լուծմանը: Սա չունի որևէ արդարացում: Միջազգային կառույցները պետք է հստակ գնահատական տան»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է 212 անգամ
 


Այս թեմայով