Տեղյակ է արդյոք ՀԱՊԿ-ն սահամանային միջադեպերին

nalԱյսօր ԱԳՆ-ում նախարար Էդվարդ Նալբանդյանը 2014 -ի աշխատանքները ամփոփելուց հետո պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանի վերջին շրջանի միջադեպերի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն դիմե՞լ է արդյոք ՀԱՊԿ-ին կամ տեղեկացրե՞լ է ՀԱՊԿ-ին, Նալբանդյանը պատասխանեց . «Ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլ նաև՝ ԵԱՀԿ-ին: Բոլոր կառույցներին մենք յուրաքանչյուր դեպքի հետ կապված տեղեկացնում ենք»:

Նալբանդյանը նշեց, որ տեղեկացնելուց հետո սահմանված ընթացակարգով տարբեր արձագանքներ են լինում այդ կառույցներից: Նալբանդյանը, պատասխանելով այն հարցին, թե ՀԱՊԿ-ի արձագանքը բավարարո՞ւմ է Հայաստանին, նշեց, որ ՀԱՊԿ-ի կողմից բազմիցս արվում են հայտարարություններ, բայց այդ կազմակերպության կողմից երբեք այդպիսի հայտարարություն չէր արվել: Նալբանդյանը՝ ի պատասխան ԱԳՆ ուղվող այն հարցադրումներին, թե իր ղեկավարած գերատեսչությունը չի արձագանքում Ադրբեջանի ագրեսիվ գործողություննեին , ասաց որ այս տարի արդեն ԱԳՆ-ն մի քանի անգամ հանդես է եկել հայտարարությամբ:

Դիտվել է 33 անգամ
 


Այս թեմայով