Տեղի ունեցավ ԲՀԿ Երիտմիության ֆուտբոլի առաջնությունը

13439067_846983395435141_2278291830892515424_nԲՀԿ Երիտասարդական Միության կազմավորման տասնամյակի առիթով կուսակցության երիտասարդական կառույցը նախաձեռնել էր ֆուտբոլի առաջնություն, որին մասնակցում էին կուսակցության տարածքային երիտասարդական կառույցների թիմերը:

Այսօր տեղի է ունեցել ֆուտբոլային մրցույթի եզրափակիչ խաղը, որին ներկա էին ԲՀԿ նախագահը, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, ԲՀԿ քաղխորհրդի անդամներ:

Մրցաշարին մասնակցել է ԲՀԿ Երիտասարդների Միության Երևանի տարածքային կառույցների և մասնագիտական խորհուրդների թվով 16 թիմ:

Եզրափակիչ խաղում հաղթանակ տարավ ԲՀԿ Կենտրոնական գրասենյակի Երիտասարդական միության թիմը:

Հաղթող թիմերին եւ մրցույթի առավել աչքի ընկած մասնակիցներին հանձնվեցին հուշանվերներ եւ պատվոգրեր։

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի առաջարկով սպորտային հաջորդ մրցույթը տեղի կունենա ԲՀԿ խմբակցության պատգամավորների եւ ԲՀԿ Երիտասարդական միության միջեւ։

ԲՀԿ մամուլի ծառայություն

 

 


Այս թեմայով