Տեղի կունենա «Կառուցենք ավելի բարգավաճ աշխարհ» կարգախոսով համաժողով

Այսօր «Մուլտի Գրանդի» հանդիսավոր դահլիճում տեղի կունենա էլ ավելի հանդիսավոր «արարողություն»` Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի հերթական նիստը` «Ծառուկյան դաշինքի» եւ նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ: Եվրոպական 40 երկրներից Հայաստան են ժամանել ԵՊՌ մոտ 60 պատգամավորներ եւ կուսակցության ղեկավարներ` դաշինքի ղեկավար Յան Զահրադիլի գլխավորությամբ: Երեկոյան «Փարավոնի» կոնֆերանս-դահլիճում էլ տեղի կունենա համաժողով` ԵՊՌ եւ «Ծառուկյան» դաշինքների մասնակցությամբ` «Կառուցենք ավելի բարգավաճ աշխարհ» կարգախոսով, որը քննարկելու է տնտեսական եւ քաղաքական հարցերի լայն շրջանակ: Ի դեպ, համաժողովին հայաստանյան այլ ուժեր չեն մասնակցելու:

Առավել մանրամասն՝ Հրապարակ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով