Տեղեկություն են ստացել անհայտ կորած զինվորի մասին

10.07.12-3928զինվորԱդրբեջանական կողմը տեղեկություն է հաղորդել մեկ անհայտ կորած զինվորի մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:

«Քիչ առաջ ինձ բանավոր կերպով այդ տեղեկատվությունը փոխանցեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները: Այժմ ճշտվում է այդ տեղեկատվությունը, եթե պարզվեց, որ գտնվածն իսկապես հայ զինվոր է, ապա արագ կերպով կկազմակերպվի մարմնի ընդունման գործընթացը»,-ասել է Վիկտոր Քոչարյանը:

Դիտվել է 2,246 անգամ
 


Այս թեմայով