Տեղակ չէ, թե ինչու է իր ղեկավարած ՔԿՀ-ի կալանավորն ինքնասպան եղել

սդՆուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Գենադի Սարգսյանն արձակուրդից նոր է վերադարձել եւ տեղակ չէ, թե ինչու է իր ղեկավարած ՔԿՀ-ի կալանավորն ինքնասպան եղել:

Նշենք, որ փետրվարի 2-ին սավանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել ՔԿՀ-ի կալանավոր 32-ամյա Համբարձում Ղուկեյանը: Հարցին, թե ինչու են «Նուբարաշեն»-ի դատապարտյալները հաճախ իրենց բերանը կարում կամ փորձում իրենց կյանքին վերջ տալ, արդյոք պայմաններն այդքան վատն են, Գ. Սարգսյանը պատասխանեց. «Նման քայլի են գնում՝ իրենց քրեական գործի հետ կապված»: Ավելին, ըստ նրա՝ իրենք միշտ էլ դատապարտյալների հետ զրուցում են նրանց խնդիրների մասին. «Չէ՞ որ իրենք էլ են մարդ, մենք էլ ենք մարդ»: Իսկ թե ինչն է եղել կալանավորի ինքնասպան լինելու պատճառը, ցույց կտա նախաքննությունը:

Հավելենք, որ ըստ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի՝ մահացած կալանավորը դատապարտվել է երկու անգամ՝ 2000թ. ապօրինի զենք-զինամթերք պահելու, երկրորդ անգամ` բռնաբարության համար:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 

Դիտվել է 39 անգամ
 


Այս թեմայով