Տարօրինակ է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը. Տիգրան Բալայան

Հայաստանի ԱԳՆ-ն տարօրինակ է համարում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե Բաքվում դեռ չգիտեն, թե Հայաստանի անունից ո՞վ է բարձր մակարդակով վարելու ԼՂ կարգավորման հարցով բանակցությունները։

«Առնվազն դա տարօրինակ է հնչում։ Մենք հուսով էինք, որ Ադրբեջանում կարդացել են ՀՀ Սահմանադրությունը, վերլուծել և հասկացել են էությունը։ Բացի այդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի անունից բանակցություններ վարել Ադրբեջանի ղեկավարի հետ», — Politik.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Բալայանը։

Այս թեմայով