Տարոն սիրուն չի. ասել է Հովիկ Աբրահամյանը

hovik2-562x375Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետարանը հաջորդ տարի ևս պատրաստվում է նվիրատվություններ կատարել ոչ կառավարական կազմակերպություններին, այդ նպատակով 1 մլրդ 129 մլն 062.5 հազար դրամ է նախատեսված՝ այս տարվա 1 մլրդ 037 մլն 869.3 հազարի փոխարեն: Նշենք, որ այս տողով նվիրատվություն է կատարվում նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած «Երևան» հիմնադրամին:

Երևանի քաղաքապետարանի այս շռայլության հետ կապված հետաքրքիր դաս կարող է հանդիսնաալ կառավարության ընթացքում արձանագրված միջադեպը:

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկայացրեց օրենսդարական մի  նախագիծ, ըստ որի` Եվրոպայի առաջնություններում, Եվրոպական խաղերում, համաշխարհային Ունիվերսիադայում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով իր ղեկավարած կառույցին պետք է հատկացվեր 86 միլիոն 770 հազար դրամ: «Էս պարգևատրման գումարի չափն ո՞վ է որոշել»,- նախարարին հարց ուղղեց  վարչապետը Հովիկ Աբրահամյանը:

Ի պատասխան, Ղազարյանը նշեց, թե  չափը կապված է նրա հետ, թե տարվա ընթացքում քանի մեդալ են ստացել: «Ես առաջարկում եմ մի հատ էդ ցանկն անպայման նայել, էնքան հասարակական կազմակերպությունների անուններ եք տալիս, ես չգիտեմ՝ ինչի պիտի պարգևատրենք, եթե մեր սպորտսմեններին պիտի պարգևատրենք, հասկացանք: Ցանկը կնայի նախագահի աշխատակազմը, նոր կստորագրենք»,- հայտարարեց վարչապետը:

Հ.Գ. Փաստորեն Հովիկ Աբրահամյանը իր այս քայլով իշխանության շռայլողներին, այդ թվում Տարոն Մարգարյանին հասկացնում է, որ սիրուն բան չեն անում:

Դիտվել է 271 անգամ
 


Այս թեմայով