Home » ՄԱՄՈՒԼ » Տարոն Մարգարյան. Վոլոչկովայից լավերին ենք բերելու

Տարոն Մարգարյան. Վոլոչկովայից լավերին ենք բերելու

-«Էրեբունի-Երևան 2795»տոնակատարության հա­մարնախատեսված է ծախսելմոտ 200 մլն դրամ, ի՞նչ եքկարծում՝նման ծախսերնիմաստ ունե՞ն մի երկրում, միքաղաքում,որտեղաղքատության շեմն այսքանբարձր է, որտեղ կանբազումչլուծված խնդիրներ:

231569691381467695-Այդ գումարը դեռ այնքան էլ ճիշտ չի. հնարավոր է այդքան գու­մար լինի, բայց դա չի նշանակում, որ Երևան համայնքի բյուջեի կող­մից է լինելու, բարերարներ կան, և արդեն ավանդույթ է դարձել այս տոնակատարությունը մեր երևանցիների համար և ոչ միայն երևանցիների, այլ ողջ հայության համար, երբ օր առաջ սպասում են Էրեբունի-Երևանի ծննդյան օրը, որ միասին նշենք, մեր մեծ տան ծննդյան օրը, իսկ ինչ մնում է այդ գումարի համար շահարկումնե­րին, վերջին՝շրջանում մամուլում կամ սոցիալական ցանցերում քննարկումներին, ես հետևյալը կա­սեմ, որ պետք չի անհանգստանալ, քանի որ այդ գումարների մեծ մա­սը՝ առյուծի բաժինը, բարերարնե­րի կողմից է լինում, մեր Երևանի տարբեր բարերարների, տարբեր միջոցներով՝ ֆինանսների կամ անմիջական մասնակցությամբ, դրա համար պետք էլ չի նշել, որ հստակ 200 մլն-ի մասին է: Բարե­րարները պարտադիր չի, որ մենակ գումարով մասնակցեն, կա­րող են այլ միջոցներով էլ մասնակ­ցեն, որ մենակ կարողանանք ավե­լի լավ կազմակերպել տոնը:

-Մի քանի բարերարի անուն կնշե՞ք:

-Ինձ թվում Է՝ բոլորս ոչ թե պետք Է խոսենք մենակ դրա մա­սին, գումարի, այլ պետք Է խո­սենք, որ ավելի տոնական տրա­մադրություն ստեղծենք մեր երևանցիների, մեր Երևանի հյուրերի համար և համայն հայության հա­մար: Երբ վերցնենք ծրագիրը, կտեսնեք հովանավորողների, կազմակերպությունների լոգոտիպ նշանները, արդեն բոլորի համար պարզ կլինի, թե ովքեր են:

-Ի՞նչ եք կարծում՝ երևանցիները տոնի տրամադրություն ու­նե՞ն, թե՞ ավելի շատ նրանց հուզումեն չլուծված բազումխնդիր­ները, օրինակ՝ վերելակների, աղ­բի, տրանսպորտի սակագնի և այլն:

-Այո, այո, ճիշտ եք ասում՝ ես ասել եմ ու էլի կկրկնեմ, որ շատ խնդիրներ բաց են մնացել, բայց էդ խնդիրները ոչ այս տարի են կու­տակվել, ոչ նախորդ տարի, այլ 20 տարվա խնդիրներ են, որ մենք մեր հեռանկարային ծրագրերում ենք նշում, և մեր ամեն մի շրջայցի ժա­մանակ նկատած կլինեք՝ հաճա­խակի է լինում այդ շրջայցերը վարչական համայնքներում, հենց քաղաքացիների հետ անմիջական շփման և անմիջական ծանոթա­նալու, որ հետագայում… Չենք կարող չնկատել, որ տարեցտարի Երևան քաղաքն ավելի բարե­կարգվում է, այո, բայց դա չի նշա­նակում, որ խնդիրներն ավարտ­վում են, դեռ խնդիրները կան, ու էդ խնդիրները, բնականաբար, իրենց լուծումները պետք է գտնեն:

-Ավելի նպատակահարմար չէ՞ բարերարների տրամադրած գու­մարների մեծ մասը խնդիրներիլուծմանը ծառայեցնեք:

-Իսկ ինչո՞ւ, չէ՞ որ մենք պետք է նշենք Երևանի տոնակատարու­թյունը, ինչո՞ւ չէ՝ նաեւ պետք է տրամադրություն ստեղծենք մեր երևանցիներին, մեր Երևանի հյու­րերին, մեր սփյուռքահայ հայրենա­կիցներին: Այո, միանշանակ տոնի տրամադրություն կա, եթե մեր մեծ տան ծննդյան օրն է, ուրեմն պետք է ստեղծենք այդ տրամադրությու­նը, այդ տրամադրությունն ստեղ­ծելով էլ պետք է բոլորը սրտացավ լինեն Երևանի օրվա զարգացում­ներին և նաև, ինչու չէ՝ Երևանի խնդիրների հետ կապված:

-Ի դեպ, նորից Ռուսաստանից աստղե՞ր եք բերելու և Վոլոչկովայի պես նրանց հետ էլ նկարվեք ու «Ֆեյսբուքով»տարածեք: Ինչպես երևում է, գեղեցիկ և ճանաչված կանանց հետ սիրում եք նկարվել,հաճախակի եք թարմացնումՁեր ֆեյսբուքյան էջի լուսանկարները:

-Ավելի լավերին ենք բերելու: Ւ դեպ, Վոլոչկովայի հետ լուսանկարը «Էրեբունի- Երևանի» տոնակատարությունից չի, իսկ ինչ մնում է՝ ովքեր են լինելու, արտասահմանից էլ են լինելու, բնականաբար հայկական հայտնի երգիչ-երգչուհիներ են լինելու, բայց արտասահմանինը ինձ թվում ա պետք է մնա անակնկալ և այդ ժամանակ մեր երևանցիները կտեսնեն: Բոլորի համար է անակնկալ լինելու: Իսկ էդ նկարները ես չեմ թարմացնում այլ ինձ խանդողներն ու նախանձողները: Ուզում եմ նշել նաև, որ այս տարի աննախադեպ արտերկրից մեր Երևան քաղաքի քույր քաղաքի ներկայացուցիչներն են լինելու՝ 31 պատվիրակություն է լինելու, որ երբևիցե այդքան շատ պատվիրակություն չի եղել՝ քաղաքապետերի գլխավորությամբ, փոխքաղաքապետերի և այն պատասխանատու անձերի, որոնք ներկայացնելու են իրենց քաղաքը Երևւան քաղաքում, իրենց շնորհավորանքն են ուղղելու մեր Երևանին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 84 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy