Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Տարոն Մարգարյան. «Մեր համաքաղաքացիների վստահությունն ամենակարևոր ձեռքբերումն է մեզ համար»

Տարոն Մարգարյան. «Մեր համաքաղաքացիների վստահությունն ամենակարևոր ձեռքբերումն է մեզ համար»

տարոնԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է խիստ հսկողությունը հասարակական վայրերում օրենսդրությամբ սահմանված ժամային գրաֆիկից հետո աղմուկի կանխարգելման ուղղությամբ: Զեկուցվել է, որ մասնավորապես նախորդ շաբաթ քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով ստացվել է ահազանգ՝ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող բացօթյա սրճարաններից մեկի կողմից վերոնշյալ կարգի խախտման հետ կապված, որին օրենքով սահմանված կարգով տրվել է համապատասխան ընթացք: Հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը օրենքի պահանջի կատարման ու  նմանօրինակ դեպքերը բացառելու ուղղությամբ:

Խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը զեկուցել է, որ նախորդ երկու շաբաթվա ընթացքում  Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 340 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 316-ին տրվել է լուծում և սպառիչ պատասխան:

Զեկուցվել է նաև, որ 2016 թվականի օգոստոսին ընդհանուր առմամբ Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելություններին մասնակցել է 625  քաղաքացի, որոնցից 451-ի կողմից բարձրացված հարցերը ստացել են դրական ընթացք: Նույն ժամանակահատվածում մուտքագրվել է 11021 գրություն, այդպիսով վարչական շրջանների և քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի վերոնշյալ ծառայությունների կատարողականն էլ կազմել է 100 տոկոս:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, դրական գնահատելով աշխատանքները, հանձնարարել է վերահսկողության վարչության հետ համատեղ հետևողական լինել նաև քաղաքացիների հետ հետադարձ կապն ապահովելու հարցում:

«Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի «Թեժ գիծ» ծառայությունը կայացել է, ինչի մասին փաստում են նաև քաղաքացիների հետ հետադարձ կապի վերլուծության արդյունքները: Սա նաև փաստում է, որ մեր համաքաղաքացիները վստահում են «Թեժ գծի» աշխատանքին: Իսկ մեր համաքաղաքացիների վստահությունն ամենակարևոր ձեռքբերումն է մեզ համար: Ու մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք վերջին տարիների ընթացքում ձեռք բերված այդ վստահությունը: Աշխատանքի նույն սկզբունքը պետք է կիրառենք նաև քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման և դիմում-գրություններին արձագանքելու պարագայում, ինչը, համոզված եմ, էլ ավելի կամրապնդի մեր բնակիչների վստահությունը քաղաքային իշխանության նկատմամբ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Դիտվել է 144 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy