Տարոն Մարգարյանի PR-ի պատասխանատուները բացահայտում են 40 միլիոնի գաղտնիքը (Photo)

մարիա-անի-տարոն40 միլիոն անիմաստ ծախսի համար պատասխանատուն  ոչ Անի Հովհաննիսյանն է և ոչ էլ Մարիա Բարաղամյանը, այլ Տարոն Մարգարյանը:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:  Երեկ՝ հուլիսի 8-ին, մենք գրել էինք, որ Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանը սեփական վարկանիշը բարձրացնելու համար տարեկան 40 մլն դրամ է հատկացնում միայն Երևանի քաղաքային բյուջեից: Հրապարակումից հետո «analitik.am» կայքում հրապարակվեց մի «ուսումնասիրություն», որով կայքը հերքում է Politik.am-ի հրապարակումը: Սովորաբար լրատվամիջոցներում տեղեկատվության հերքումն իրականացվում է «Զանվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն:  Սակայն Երևանի քաղաքապետարանը, հավանաբար, չի ցանկացել պաշտոնապես արձագանքի հրապարակմանը և ծանոթ-բարեկամ տարբերակով վերը նշված կայքի միջոցով ուսումնասիրություն է կազմակերպել:

Նախ ուսումնասիրության մասին, ապա կայքի ղեկավարի և քաղաքապետարանի աշխատակցի անմիջական կապի մասին:

Politik.am-ի համար, չնայած, անընդունելի է լրատվամիջոցներին անդրադառնալը, քանի որ ԶԼՄ ներկայացուցիչները չեն, որ կրում են պետական բարձրաստիճան պաշտոնյայի կամայականությունների պատասխանատվությունը, սակայն մեզ ուղղված մեղադրանքին կարձագանքենք միայն ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանի և  «analitik.am» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի հետ կապը: Վերջինս, բացի խմբագիր լինելուց 2013 թվականին ՀԿ է հիմնել,  որից ամիսներ անց հիմնադրել է «Անալիտիկ» ՍՊ ընկերությունը:  «Անալիտիկ»-ը 2013 թվականի վերջում կազմակերպել է «ԱՍ» անունը կրող մրցանակաբաշխություն, որի շրջանակում մցանակներ հանձնել հետևյալ մարդկանց՝

Տարոն Մարգարյան ՝ «Տարվա սիրված քաղաքապետ»: Հատուկ մրցանակը ստացել  է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը: Ըստ հաջորդականության, վարչական շրջանների լավագույն ղեկավարներ են ճանաչվել՝ Արտավազդ Սարգսյանը (Աջափնյակ), Մանվել Ջավադյան (Ավան), Արմեն Ուլիխանյան (Նոր Նորք), Հրայր Անտոնյան (Արաբկիր):

«ԱՍ» մրցանակաբաշխության հատուկ մրցանակին է արժանացել նաև Մարիա Բարաղամյանը:

Նմանատիպ մրցանակաբաշխություն կազմակերպած կենտրոնը կասկածի տակ է դրել և հերքել Տարոն Մարգարյանի PR-ի մասին մեր նյութը և մի բան էլ Politik.am-ին «խորհուրդներ»  են տալիս ավելի լուջ գործով զբաղվել:

Հովհաննիսյան Անին և Մարիա  Բարաղամյանը արդեն իսկ բարեկամացել են վերը նշված մրցանակաբաշխությունը «փայլուն» կազմակերպելու և լուսաբանելուց հետո: Ուստի մենք զերծ ենք մնում անձնավորված հրապարակումներից և կոչ ենք անում Երևանի քաղաքապետարանին չզբաղվել էժանագին նյութեր գրելով և բարի լինել օրենքով սահմանված կարգով հերքել մեր տեղեկատվությունը, եթե իհարկե հնարավոր է այն հերքել:

Կարճ անդրադառնանք նաև կայքի ուսումնասիրությանը: Եթե հիմք ընդունենք, որ Երևանի քաղաքապետարանում չեն աշխատում Տարոն Մարգարյանի PR-ով զբաղվող վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի պատասխանատուները և հավատանք Մարիա Բարաղամյանի  ուսումնասիրությանը, ապա հարց է առաջանում՝ որտեղի՞ց վարչական շրջանների ղեկավարներին ամսական  150 հազար դրամ ավել գումար, որ մի հատ էլ ֆեյսբուքյան էջի կառավարիչ են նշանակում: Այս տրամաբանությամբ ևս մեկ հարց՝ իսկ  վարչական շրջանների ղեկավարներն իրենց ֆեյբուքյան էջերը ղեկավորողներին էլ ե՞ն իրենց գրպանից ֆինանսավորում, աշխատանքային պայմանագրե՞ր են կնքել, թե շահագործում են մարդկանց: Ավելորդ ժամանակի վատնում, եթե չլիներ, ապա «analitik.am»-ի հրապարակումը կարելի է հանձնել իրավապահներին և խնդրել ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին:

Հ.Գ. Այսուհանդերձ  պետք է նշենք, որ 40 միլիոն անիմաստ ծախսի համար պատասխանատուն, ոչ Անի Հովհաննիսյանն է և ոչ էլ Մարիա Բարաղամյանը, այլ ՝ Երևանի քաղաքապետ, Հանրապետական Տարոն Անդրանիկի Մարգարյանը:

Մարիա Բարաղամյանն ու Անի Հովհաննիսյանը

Մարիա Բարաղամյանն ու Անի Հովհաննիսյանը

 

Անի Հովհաննիսյանը պարգևատրում է Մարիա Բարաղամյանին

Անի Հովհաննիսյանը պարգևատրում է Մարիա Բարաղամյանին

Դիտվել է 511 անգամ
 


Այս թեմայով