Տարոն Մարգարյանի քրոջ սկեսրայրին հնարավոր է առաջիկայում նոր պաշտոն տան

տարոն մարգարյան«Մեր տեղեկություններով, Տարոն Մարգարյանի քրոջ սկեսրայրին՝ Արսեն Աֆրիկյանին, հնարավոր է առաջիկայում նոր պաշտոն տան։ Նա նախկինում «Աբովյան», ապա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետն էր, երկու կալանավորների փախուստից հետո ազատվեց, ապա նշանակվեց «Երևան– Կենտրոն» ՔԿՀ պետ։ Մեզ տեղեկություններ են հասել, որ օրերս նա եղել է ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի մոտ, հանդիպել ՔԿՎ աշխատակիցների հետ։

Ասում են, թե Աֆրիկյանին կնշանակեն «Դատապարտյալների հիվանդանոցի» ղեկավար։ Սակայն ոմանք պնդում են, որ կնշանակեն ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու դեպքում։ Թեև Օսիկյանի նախարար դառնալու դեպքում ՔԿՎ պետի պաշտոնին հավակնում է նաև նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 189 անգամ
 


Այս թեմայով