Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը արդեն իսկ անհանգստացած է իր աթոռի հարցով: Նա արդեն իսկ զգում է, որ իր «վատ երազն» իրականություն է դառնում: Հիմա արդեն Տարոն Մարգարյանը լուրջ լծվել է այն գործին, որ իր պաշտոանկության մասին լուրերը չեզոքացնի և հանկարծ չփորձեն ազատվել իրենից:
Նա արդեն իր ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցներով տարածում է տարբեր հոդվածներ, ըստ որոնց ինքը անփոխարինելի է: տարոն Մարգարյանին կամ նրա PR-ով զբաղվող թիմին դա ստիպել է անել հատկապես այն հրապարակումը, ըստ որի Երևանի քաղաքապետ է ուզում դառնալ նաև Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը:
Այս լուրը հանգիստ չի տալիս Մարգարյանին և նրա թիմին: Նրանք հասկանում են, որ եթե այդ տեղեկատվությունը համապատասխանի իրականությանը, ապա իր համար լուրջ դժվարություններ առաջանան: