Տարոն Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ

տարոնՍիրելի՛ համաքաղաքացիներ,

շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ: Քառորդ դար առաջ իրականություն դարձավ հայության դարավոր երազանքը՝ վերականգնեցինք մեր անկախ պետականությունը, տեր կանգնեցինք ազատ ապրելու և արարելու աստվածատուր իրավունքին ու լծվեցինք սեփական ուժերով պետության կայացման և ամրապնդման դժվարին, միևնույն ժամանակ կենսականորեն անհրաժեշտ գործընթացին:
Պետությունների մեծ ընտանիքում Հայաստանն այսօր հաստատուն և ուրույն տեղ ունի որպես կայուն զարգացող երկիր: Եվ չնայած դրան, քիչ չեն նաև անելիքները՝ մեր մտապատկերում եղած բարեկեցիկ Հայրենիքը կերտելու ճանապարհին: Ահա թե ինչու յուրաքանչյուրիս պարտքն է անմնացորդ նվիրումով, նպատակասլաց գործունեությամբ մոտեցնել այդ երազանքի իրականացումը: Հազարամյակներ ի վեր հայ ժողովուրդը բազմիցս է ապացուցել, որ ունա՛կ է լուծել ցանկացած խնդիր, և ես վստա՛հ եմ, որ հասնելու ենք մեր նպատակին:
Կրկին շնորհավորելով տոնի՝ Անկախության 25-ամյակի առթիվ, խաղաղություն, բարեկեցություն ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում բոլոր հայ ընտանիքներին՝ ի շահ մեր երկրի ու Հայրենիքի հզորացման և մեր սերունդների բարեկեցիկ ապագայի:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Դիտվել է 52 անգամ
 


Այս թեմայով