Տարոն Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Դարեր շարունակ պայքարելով աշխարհի քարտեզի վրա իր տեղն ունենալու, ազատ ապրելու իրավունքի համար, 26 տարի առաջ հայ ժողովուրդն, ի վերջո, իրականացրեց իր դարավոր երազանքը՝ վերականգնելով Հայոց անկախ պետականությունը: Եվ այսօր աշխարհի քարտեզի վրա իր հաստատուն տեղը զբաղեցրած Հայաստանը, մենք բոլորս, լծված ենք մեր հայրենիքի զարգացման ու հզորացման պատասխանատու գործին։ Ու վստա՛հ եմ, որ մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով, յուրաքանչյուրս իր տեղում՝ պատասխանատվության բարձր գիտակցումով ու անմնացորդ նվիրումով, կկերտե՛նք մրցունակ ու զորեղ Հայաստան՝ աշխարհի բոլոր հայերի սիրելի հանգրվան հանդիսացող մայրաքաղաք Երևանով: Ես համոզվա՛ծ եմ, որ մենք միասին կանենք առավելագույնը, որպեսզի ամուր հիմքերի վրա դրված Հայաստան փոխանցենք գալիք սերունդներին՝ պատգամելով նրանց պահպանել և էլ ավելի հզորացնել մեր երկիրը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնական այս օրվա առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, անսպառ նվիրում, ամուր կամք և ստեղծագործ աշխատանք՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն հայ ժողովրդի:

Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ

 


Այս թեմայով