Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Տարոն Մարգարյանի որոշումը նոր հնարավորություն է տալիս. ովքե՞ր են անհանգիստ

Տարոն Մարգարյանի որոշումը նոր հնարավորություն է տալիս. ովքե՞ր են անհանգիստ

100746Այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ, որը վարեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ արվեց էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց համարվող էլեկտրամոբիլների սեփականատերերին արտոնություն տրամադրելու հարցին: Հիշեցնելով, որ Երևանի ավագանու վերջին նիստում հարց էր բարձրացվել տրանսպորտային այդ միջոցների ներկրումը խրախուսելու նպատակով որոշակի արտոնություն սահմանել դրանց սեփականատերերի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է մշակել և Երևանի ավագանու առաջիկա նիստի հաստատմանը ներկայացնել մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում էլեկտրամոբիլների կայանման համար վճար չգանձելու մասին որոշման նախագիծ:

Թվում էր, թե սա այն նախագիծն է, որ պետք է բոլորի կողմից հավանության արժանանար, սակայն այս անգամ էլ եղան շրջանակներ, որոնք փորձեցին սևացնել հրաշալի գաղափարը: Այդ շրջանակների կողմից սևացման փորձը լավագույնս ցույց տվեց, որ քննադատությունները կամ այն, ինչ դրա անվան տակ փորձում են սղացնել, սնանկ են ու անտեղի:

Քննադատները հայտարարում են, որ այս որոշմամբ ևս Երևանի քաղաքապետարանն արտոնություներ է տալիս մեծահարուստներին: Ասվածի վկայություն էլ բերվում է այն, որ իբր էլեկտրամոբիլներն արժեն  30 հազար դոլարից մինչև 200.000 դոլար: Իհարկե, չի կարելի հերքել, որ կան հիբրիդային էլեկտրամոբիլներ, որոնք կարող են այդքան թանկ արժենալ: Նման մեքենաներն ամենաժամանակակից տեխնոլոգիաներով են հագեցած ու հետևաբար՝ թանկ արժեն: Սակայն, իրականություն այն է, որ աշխարհում կան տասնյակ տեսակի և մակնիշի էլեկտրամոբիլներ, որոնք բավական մատչելի են: Ամենամատչելի էլեկտրամոբիլներն արտադրում է Ճապոնիան: Այս երկրի կողմից արտադրված ոչ հիբրիդային էլեկտրամոբիլների գինը չի գերազանցում 4000 ԱՄՆ դոլարը: Իսկ ահա Չինաստանն արտադրում է T-King Oujia էլեկտրամոբիլներ, որոնք գործարանային վիճակում արժեն 3000 ԱՄՆ դոլար։

Այստեղից հասկանալի է, որ քննադատությունը և փաստերի աղավաղումն անհրաժեշտ են եղել, որպեսզի այլ լույսի տակ ներկայացվի քաղաքապետի առաջարկը: Մնում է հուսալ, որ Երևանի քաղաքապետարանը և քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս քայլի վրա կանգ չեն առնի և ավելի մեծ հնարավորություններ կստեղծեն նման մեքենաներ շահագործող ավտովարորդների համար:  Քաղաքապետի տրամադրվածությունը, համենայնդեպս, հուշում է, որ առաջիկայում կիրականացվեն նոր քայլեր, որոնք կնվազեցնեն օդի աղտոտվածության աստիճանը:

Դիտվել է 758 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy