Տարոն Մարգարյանի հրաժարականը

տարոն մարգարյանՏարոն Մարգարյանը հիրավի Երևանի ամենաերկարակյաց քաղաքապետերից մեկն է: Այս տարիներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարողացել է ամրացնել իր դիրքերը քաղաքում և ֆինանսական մեծ կարողություն է դիզել: Սակայն ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները ՀՀԿ ներսում արդեն իսկ խոսում են Տարոն Մարգարյանից ազատվելու մասին: Մեր աղբյուրների պնդմամբ ՀՀԿ-ում հասկանում են, որ Տարոն Մարգարյանը  ցածր վարկանիշ ունի և այս տարիներին քաղաքացիների դժգոհությունը էլ ավելի է մեծացել՝ Երևան քաղաքի կառավարումից: Ըստ ՀՀԿ-ականների հաշվարկների Տարոն Մարգարյանին սպասում է պաշտոնանկություն, սակայն իշխանությունները այդ քայլին կգնան այդ ժամանակ, երբ հնարավոր լինի դրանից մեծ դիվիդենտներ շահել: Այդ կերպ իշխանությունները ցույց կտան, որ անտարբեր չեն հանրության դժգոհություն նկատմամբ և վատ կադրերը այլևս տեղ չեն ունենալու համակարգում:

 


Այս թեմայով