Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Տարոն Մարգարյանի խոստումը

Տարոն Մարգարյանի խոստումը

տարոնՀուլիսի 30-ին Ազատության հրապարակից դեպի խորենացի փողոց շարժված երթի մասնակիցների մի մասը երեկոյան բարձրացավ Սարի թաղ և փորձեց մոտենալ ՊՊԾ գնդի տարածքին:  Ոստիկանները այդ օրը  բիրտ ուժ էին կիրառել Սարի թաղում հավաքված քաղաքացիների նկատմամբ: Այս պահի դրությամբ հաղորդվում է, որ տուժել է 60 մարդ: Գործի էին դրվել լուսաձայնային նռնակները, որի արդյունքում տուժել էին նաև հարակից տները և նրանց բնակիչները:

Դեպքից օրեր անց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելեց Սարի Թաղ և քաղաքացիներին  խոստացավ, որ քաղաքապետարանը իր վրա կվերցնի վնասների վերականգնումը և ոստիկանական գործողությունների արդյուքնում տուժած քաղաքացիների միայնակ չի թողնի:  Այսօր արդեն հուլիսի 30-ի միջադեպի հետևանքով տուժած սարիթաղցիների վնասները վերականգնվել են: Այս մասին լրատվամիջոցներից մեկի հետ հայտարարել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը.«Ըստ մեր գույքագրած տվյալների մենք ամբողջությամբ վերականգնել են վնասները: Մեր ստեղծած աշխատանքային խումբը նախապես իրականացրել է գույքագրում և բոլոր նրանք ովքեր ներկայացրել են իրենց վնասները, որոնք հասվել են Սարի Թաղում տեղի ունեցած դեպքերի օրը վերականգնվել են: Եթե կան դեպքեր, որ չենք արձանագրել, ապա մենք պատրաստ ենք դրանք լսել և քննարկել հնարավոր տարբերականեր դրանց լուծման համար»,-հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Դիտվել է 594 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy