Տարոն Մարգարյանի թալանը

556281Երևան քաղաքի հանրային տրանսպորտի խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Քաղաքային իշխանությունները որևէ կերպ չեն փորձում փոխել  իրավիճակը և այսօր էլ դեռ հարյուրավոր հնամաշ միկրոավտոբուսներ շարունակում են աշխատել:  Երևանի քաղաքապետրանը կարծես երդվել է, որ քաղաքային տրանսպորտի վիճակը չի բարելավելու, քանի որ  ժամանակին, երբ փորձում էին թանկացել ուղեվարձը հանրությունը ոտքի կանգնեց ու ստիպեց Տարոն Մարգարյանին հետ կանգնել իր որոշումից:

Իրականում քաղաքային տրանսպորտի խնդիրը ունի մեկ շատ պարզ լուծում, որը շատերս չենք նկատում:  Էլեկտրական ավտոբոսները լավագույն լուծում են մեր քաղաքի համար: Նախ այս տրանսպորտային միջոցը ավելի շահավետ է, քանի որ այն նախկինի պես ուղեվորափոխադրում իրականացնում է 50  դրամով և կարողանում է շահույթ ապահվել: Մյուս առավելությունը տրանսպորտային միջոցի տարողունակությունն է՝ մեկ էլեկտրական ավտոբուսը միանգամից կարող է փոխադրել մինչև 140 ուղևոր:  Սա 10 անգամ ավելի շատ է քան միկրոավտոբուսները և 5 անգամ շատ, քան միջին չափի ավտոբուսները:

Ահա սա է լավագույն լուծումը մեր քաղաքի համար: Հասկանալի է, որ Տարոն Մարգարյանը չի գնա այս ճանապարհով, քանի որ այսպես կպակասի թալանը և իր ընկերությունները, որոնք ուղևորափոխադրում են իրականացնում կտուժեն: Այստեղ իր խոսքը կարծում եմ հանրությունը պետք է ասի և ստիպի քաղաքային իշխանություններին գնալ այս ճանապարհով:

 


Այս թեմայով