Տարոն Մարգարյանին «քաղցրիկ» երևալու փորձ

arman-tsaturyanՀայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը որշել է հանդես գալ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման կողմնակիցների դերում: «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում սույն անձը հայտարարել է, որ օդանավակայանի հին մասնաշենքը իրենից մշակութային արժեք չի ներկայացնում.«Մենք շատ հուշարձաններ ունենք, ի սեր Աստծո…մեր ազգն այնքան հուշարձաններ է թողել… Եկեք իսկապես արժեքավորը պահպանենք: Մենք այնքան մեծաքանակ բաներ ունենք պաշտպանելու: Կարեւորներն է պետք պաշտպանել: Օդանավակայանով են ընկած, բայց մենք իսկապես կարեւոր բաներ էլ ունենք, օրինակ՝ խաչքարեր, եկեղեցիներ: Եկեք դրանք պահպանենք, հետո՝ օդանավակայանով զբաղվենք»,- ասել է Ծատուրյանը:

Փաստորեն ճիշտ են այն լուրերը, որ մեր երկրի մշակույթը վտանգավոր ձեռքերում է գտնվում: Այսպիսի հայտարարություն կարող է անել ցանկացած մեկը, բայց ոչ մի դեպքում մշակույթի ներկայացուցիչը: Նման հայտարարություն չի կարող անել երկրի գլխավոր մշակութային կենտրոններից մեկի ղեկավարը: Ստացվում է, որ մեր երկրում մշակութային արշեքներ են միայն ծաչքարերը և եկեղեցիները: Հայաստանը այլ  մշակութային արժեք չունի: Այս դեպքում ինչու ենք պահում Ազգային պատկերասրահը: Մի թե անհնար է Ծատուրյանի և իր աշխատակազմը պահելու փոխարեն պահել մի քանի խաչքար և մի եկեղեցի:

Հ.Գ. Արման Ծատուրյանի հայտարարությունը ոչինչ չասող, անատամ և Տարոն Մարգարյանին «քաղցրիկ» երևալու փորձ է, այն հասարակության համար և Հայաստանի մշակութային ժառանգությամբ իրապես մտահոգ գործիչների համար ոչինչ չարժե:

Դիտվել է 201 անգամ
 


Այս թեմայով