Տարոն Մարգարյանը տարեկան 100 միլիոն է նվիրում իր ընկերներին. բացահայտում

տարոն մարգարյանՏարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալը եկամտաբեր է դարձել նրա մտերիմների համար: Տարոն Մարգարյանը քաղաքապետ դառնալուն պես քաղաքապետարանի բյուջեից միջոցներ է տրամադրում իր ընկերներին պատկանող լրատվական միջոցներին: Սա մեկ կրակոցով երկու նապաստակ սպանելու փորձ է: Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը՝  ով բավական լավ ծանոթ է գումարների տրամադրման ընթացքին Pօlitik.am-ի հետ զրույցում ներկայացրեց մանրամասններ լրատվականներին գումարներ տրամադրելու վերաբերյալ:

Այսպես, ըստ մեր զրուցակցի Տարոն Մարգարյանը իր շուրջ է հավաքել իր մի քանի մտերիմների, որոնք լրատվական կայքեր ունեն.«Այդ կայքերը լուսաբանում են անգամ Տարոն Մարգարյանի  շան հիվանդությունները և դրա համար կոնկրետ գումարներ են ստանում: Ընդհանուր առմամբ անձամբ Տարոն Մարգարյանից գումարներ են ստանում 5 լրատվական կայքերի սեփականատերեր, սակայն կան նաև փոքր լսարան ունեցող կայքեր, որոնք գումարներ են ստանում առաջիններից և անձամբ Տարոն Մարգարյանի հետ կապ չունեն: Ամեն տարի այս գործի համար Տարոն Մարգարյանը ծախսում է մոտ 100 000 000 դրամ: Գումարների մի մասը տրվում են տուրիզմի զարգացման անվան տակ: Ըստ այդ պայմանագրերի որոշ կայքերի պաշտոնապես տրվում են գումարներ, որպեսզի նրանք ներկայացնեն Երևան քաղաքը և տուրիզմի հետ կապված խնդիրներն ու առավելությունները, սակայն իրականում նրանք պետք է Տարոն Մարգարյանի գովազդով զբաղվեն»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ սա միակ շռայլությունը չէ, որ անում է Տարոն Մարգարյանը իր մտերիմների համար: Նա պատրաստվում է հերթով հրապարակել բոլոր այն մութ գործարքներ, որ իրականացնում է  Տարոն Մարգարյանը:

Հ.Գ. Մենք չենք հրապարակում լրատվականների անունները, քանի որ կարևոր է պահպանել էթիկայի կանոնները մեր գործընկերների նկատմամբ, սակայն վստահ ենք, որ մեր այս հրապարակումից հետո իրենք իրենց կբացահայտեն:

 


Այս թեմայով