Home » ՄԱՄՈՒԼ » Տարոն Մարգարյանը ուսուցիչներին ստորացնելով խայտառակ բարեգործություն է արել

Տարոն Մարգարյանը ուսուցիչներին ստորացնելով խայտառակ բարեգործություն է արել

arm138388815743«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ երեկ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը պատմել է, թե նախօրեին ինչ խայտառակ բարեգործություն է արել Տարոն Մարգարյանը։

 Որոշել են Ուսուցչի օրվա շրջանակներում, որից արդեն ավելի քան մեկ ամիս է անցել, պարգևատրել երևանյան դպրոցների, հավանաբար՝ լավագույն, ուսուցիչներին։ Սակայն այդ ընտրությունը վստահվել է դպրոցների տնօրեններին։ Նախապես ասել են, թե պարգևատրման արարողություն է լինելու, որին ընտրյալները պետք է ներկայանան անձնագրերով։ Դպրոցների տնօրեններին թվացել է, թե պատվոգրեր են բաժանելու, և միջոցառում է լինելու, բայց իրականում նրանց հավաքել են Տերյանի անվան դպրոցի մի անշուք դասասենյակում և պահանջել անձնագրերով մոտենալ ու ստանալ ծրարներ։ Ով էլ որ անձնագիրը մոռացած է եղել, իրենց ներկայությամբ զանգահարել է տուն և ճշտել անձնագրի տվյալները, որպեսզի տեղում գրանցվի, ապա ստորագրություն վերցնելուց հետո միայն ուսուցիչներին են հանձնվել 30 հազար դրամ պարունակող ծրարները։

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 126 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy