Տարոն Մարգարյանը հարյուր հազարավոր դոլարներ կծախսի «պուչիկ-պզիկային» տոնակատարության համար

տարոն մարգարյան-թաղապետերՄենք արդեն տեղեկացրել էինք, որ  Լևոն Զաքարյանը սկսել է օնլայն ստորագրահավաք նվիրված սահմանամերձ գյուղերին: Նա կոչ է անում Երևան քաղաքի տոնակատարության այս տարվա բյուջեն տրամադրել սահմանամերձ գյուղերին. «Հարգելի ընկերներ, եկեք մեզ համար նախատեսվող տոնակատարությունը դարձնենք բարի գործ, վստահ եմ մեզանից յուրաքանչյուրի համար ավելի մեծ ուրախություն չի կարող լինել, քան մեր սահմաններն օր ու գիշեր զինվորին հավասար պահող հայրենակիցներին օգտակար լինելը: Ո՞վ կողմ կլինի այս տարվա Երեւանի օրվա տոնակատարությունների բյուջեն քաղաքապետարանը տրամադրի սահմանամերձ մի բնակավայրի խմելու ջրի հարցի լուծմանը»,-գրել էր Լևոն Զաքարյանը։

Այս առաջարկությունը բավական մեծ հանրային հնչեղություն է ստացել: Տարոն Մարգարյանը լուրջ անհանգստացած է և փորձում է հանրության շրջանում տպավորություն ստեղծել, որ այդ տոնը շատ կարևոր է հայ հանրությնա համար: Եվ ահա այս աշխատանքին են լծվել երիտհանրապետակաները և փորձւոմ են Ֆեյսբուք սոցցանցում համոզել մարդկանց, որ չպետք է սահմանային կրակոցների պատճառով փչացնել հայ ժողովրդի  «ամենասիրած» տոնը: Մեր տեղեկություներով Տարոն Մարգարյանն անձամբ է հրահանգել ակտիվ երիտհանրապետականներին իրականացնել այս PR արշավը: Նա խիստ հրահանգել է, որ պետ է գովազդվի Երևանի «պուչիկ-պզիկային» տոնակատարությունը: Իհարեկ այն, որ Երևանը ախարհի ամենահին քաղաքներից է դա լավ է, սակայն չպետք է այս օրերին հիմնական խնդիրները թողած հարյուր հազարավոր դոլարներ ծախսել ինչ որ տոն կազմակերպելու վրա: Հենց երևանում կան բազմաթիվ խնդիրներ՝ վերելակների խնդրիը, անբարեկարգ փողոցների խնդիրը: Քաղաքապետարանի գրչակները գրում են, որ արտասահմանցիների են այսպես գրավելուդեպրի Երևան և զբոսաշրջիկների շարժը կավելանա: Հարգելիներս, եթե ցանկանում եք, որ զբոսաշրջիկներ ավելանան, ապա ավելի լավ է մատուցվող ծառայությունների որակը բարձրացրեք և որ ամենակարևորն է՝ քաղաքում ավելացրեք հանրային զուգարանները, որպեսզի ձեր աշխատանքի «շնորհիվ» Երևան եկած զբոսաշրջիկները, ստիպված բնական կարիքնը չհոգան որտեղ պատահի:

Դիտվել է 85 անգամ
 


Այս թեմայով