Տարոն Մարգարյանը կոչ է անում իջնել «Գազանանոցի դիք» սղալու

1451898826-3475Տարոն Մարգարյանի ղեկավարման ներքո Երևանի քաղաքապետարանը յուրաքանչյուր անգամ հանդես է գալիս տարօրինակ և անհասկանալի հայտարարություններով: Քաղաքապետարանը մշտապես փորձում է հանրությանը ապացուցել, որ իր կատարած աշխատանքը լավություն է երևանցիներին ու մարդիկ պետք է գոհ լինեն:

Քաղաքապետարանը երեկ հայտարարություն է տարածել սպասվող ձյան տեղումների հետ կապված: Հայտարարութունում մասնավորապես ասվում է.«Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, այսօր, հունվարի 23-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 26-ի ցերեկը: Առաջիկա օրերին սպասվում է նաև ջերմաստիճանի կտրուկ նվազում մինչև -17 աստիճանի: Հաշվի առնելով այս հանգամանքը, Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով՝ փորձելով առավելագույնս մեղմել տեղումներով պայմանավորված քաղաքացիներին պատճառվող հնարավոր անհարմարությունները։

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ թե՛ ձնամաքրման, թե՛ ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները կիրականցվեն համաձայն նախապես հաստատված ընթացակարգի։  Այնուհանդերձ, երթևեկի հնարավոր դժվարություններից զերծ մնալու նպատակով, կառույցը հորդորում է քաղաքացիներին լինել ավելի զգոն և ուշադիր, պահպանելով ձմեռային երթևեկության բոլոր կանոնները:

«Կոչ ենք անում նաև առաջացող հարցերի և խնդիրների մասին տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» հեռախոսահամարների /514-152, 514-187, 514-236, 1-08/ կամ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի միջոցով:

Եղանակային փոփոխությունների արդյունքում հնարավոր անհարմարությունների լուծման հարցում ակնկալում ենք մեր համաքաղաքացիների օժանդակությունն ու ըմբռնումով մոտեցումը»,-ասվում է հայտարարության մեջ։

Փաստորեն  պարոն Տարոն Մարգարյանը  նախապես է պատրաստվում իր անգործությանը: Ընդհանրապես քաղաքապետարանը ավելի շատ ճառում է և ոչ թե գործում, որի հետևանքը անգամ կենտրոնական փողոցների ձյունառատությունն է: Իսկ ամենածիծաղելին քաղաքացիներին զգոնության կոչ անելն է: Հարգելիներս Երևանում ոչ թե պետք է պահպանել ձմեռային երթևեկության կանոները, այլ այս օրերի համար պետք է  ձյունագնացներգնել, որպեսզի ձեր պատճառած անհարմարությունը չնկատվի:

Հ.Գ. Մի օր էլ Տարոն Մարգարյանը կարող է կոչ անել սահնակներով իջնել «Գազանանոցի դիք» սղալու:

Դիտվել է 1,240 անգամ
 


Այս թեմայով