Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Տարոն Մարգարյանը կարող է սահմանապահների աշխատավարձը բարձրացնել 12 000-ով

Տարոն Մարգարյանը կարող է սահմանապահների աշխատավարձը բարձրացնել 12 000-ով

taronԵրեկ գիշերը ժամը 12-ի մոտ հանդիպեցի երիտասարդների, որոնք ոտքով էին ու քայլում էին այն ուղղությամբ որով ես պետք է գնայի, առաջարկեցի իրենց էլ տանել հետս: Պարզվեց գնում էին զորամաս զենք ստանային ու մեկնեին սահման, պայմանագրային սահմանապահներ էին: Ի դեպ զորամասը այդ կետից մոտ 2 կիլոմետր հեռու էր ու տղաները ոտքով էին գնում, որովհետև ոչ թե քայլելու տրամադրություն ունեին,այլ փող չունեին: Ամսվա մեջ 15 օր սահմանը պահելու համար նրանք ստանում են 100000-120000 դրամ, իսկ մենք էրեբունի-Երևան տոնակատարության համար ծախսում ենք 250000$, որը հավասար է 12000000 դրամ: Համարենք Հայաստանն ունի 1000 պայմանագրային սահմանապահ:Եթե մենք չենք տոնում Էրեբունի-Երևանը ու այդ գումարը տրամադրում ենք սահմանապահներին,մեկ ամբողջ տարի նրանցից յուրաքանչյուրը ստանում է 12000 դրամ ավել գումար,որը համոզված եմ մեծ աջակցություն կլինի նրանց ընտանիքներին:Ու այս ամենը միայն Էրեբունի-Երևան տոնակատարություններից:

Գրում է  Գոռ Դավթյանը  իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 226 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy