Տարոն Մարգարյանը խիստ նկատողություն է տվել Տարոն Մարգարյանին

տարոն մարգարյանԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է ձնամաքրման և տոնական օրերին աղբահանության աշխատանքների կազակերպմանն ու իր դժգոհությունը հայտնել ինչպես սանմքարման աշխատանքներն իրականացնող «Սանիթեք» ընկերության, այնպես էլ քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների ու վարչական շրջանների ղեկավարների կողմից այդ աշխատանքների վերահսկման հետ կապված:

«Բոլորն են տեղյակ, որ «Սանիթեք» ընկերությունը ոչ միայն աղբահանության ծառայությունն է մատուցում մայրաքաղաքում, այլ նաև ձնամաքրման աշխատանքների կազմակերպման պատասխանատուն է: Ու մենք բոլորս, մեր համաքաղաքացիների հետ միասին, դժգոհ ենք ընկերության կողմից կազմակերպված ձնամաքրման աշխատանքներից: Երևանում նման աշխատանքների կազմակերպման փորձի պակասն ակնհայտ էր: Թեև պետք է նաև արձանագրենք, որ 3 օրից ավել անընդմեջ տեղացող ձյան պայմաններում, երբ եկավ մեկ ամսվա ծավալի ձյուն, բնական է, որ դժվարություն կլիներ: Ու հաշվի առնելով առաջացած դժվարությունները՝ իմ կողմից մեր բոլոր ծառայություններին եղավ հանձնարարական` ներգրավվել այդ աշխատանքներում և աջակցել ընկերությանը: Մինչդեռ մեր խնդիրը պետք է միայն տվյալ աշխատանքների վերահսկողությունը լիներ, այլ ոչ թե այդ աշխատանքները կազմակերպելն ու իրականացնելը: Իմ դժգոհությունն արդեն հայտնել եմ նաև ընկերության սեփականատերերին ու նախազգուշացրել, որ աշխատանքների նման կերպ կազմակերպման կրկնվելու դեպքում մենք «Սանիթեք» ընկերության նկատմամաբ կկիրառենք խիստ պատժամիջոցներ», — ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Եթե Տարոն Մարգարյանին և նրա ղեկավարմանը ծանոթ չլինեյինք, ապա կարող էինք անգամ նախանձել ինքներս մեզ, որ նման քաղաքապետ ունենք: Դժվար չէ կռահել, որ Տարոն Մարգարյանը փորձել է այս կերպ դիվիդենտներ շահել և խիստ ղեկավարի դեր է կատարել, որպեսզի քաղաքացիները չփորձեն մեղադրել իրեն: Հիմա հարց է առաջանում, թե ինչպես է Տարոն Մարգարյանը գնահատում իր աշխատանքը, երբ  «Սանիթեք» ընկերությունը չէր զբաղվում սանմաքրման աշխատանքով և պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն էր: Այն ժամանակ իհարկե Տարոն Մարգարյանը նման խիստ կեցվածք չէր ընդունում, քանի որ պատասխանատուն ինքն էր: Այն ժամանակ իհարկե «անսպասելի» էր ձյունը գալիս և այդ կերպ Տարոն Մարգարյանը գնահատական չէր տաիս իր աշխատանքին: Բայց անհանգստանալ պետք չէ, քանի որ Երևանում ամեն ոլորտում է  անմխիթար վիճակ և  այս գնահատականը նաև վերաբերվում է Տարոն Մարգարյանի ղեկավարմանը:

Դիտվել է 430 անգամ
 


Այս թեմայով