Տարոն Մարգարյանը զայրացել է թաղապետերի վրա. Ինչպե՞ս կոծկել 40 մլն դրամը

տարոն մարգարյան-թաղապետեր«Տարոն Մարգարյանի հրահանգները չեն կարող չկատարել»:

Politik.am: ՓԱՍՏ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի PR-ի համար յուրաքնչյուր տարի ծախսվող 40 միլիոն դրամի մասին մենք արդեն գրել էինք և մի քանի հարցում ուղարկել քաղաքապետարան:

Վերջին հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ « որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում առկա Երևանի վարչական շրջանները ներկայացնող էջերում տեղադրվող տեղեկատվության մեջ պաշտոնական է համարվում բացառապես այն տեղեկատվությունը, որը համապատասխան հղումով վերցված է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքէջից: Տվյալ էջերում տեղադրվող այլ տեղեկատվության իսկության վերաբերյալ Ձեզ հետաքրքրող հարցերը, ինչպես և սոցիալական ցանցում գրանցված ցանկացած օգտատեր, Դուք ևս կարող եք ճշտել՝ օգտվելով սոցիալական ցանցի ընձեռած նամակագրության հնարավորությունից»: Սույնով քաղաքապետարանը փաստում է, որ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերում տեղադրված լուսանկարներն ու  լուրերը չեն համարվում պաշտոնական և հնարավոր է նաև, որ կեղծ լինեն, քանի որ դրանք տարածողները պատասխանատվություն չեն կրում: Քաղաքապետարանը նախորդ անգամ հայտնել էր, որ այդ էջերի կառավարիչները վարչական շրջանների աշխատակիցներ են, որոնք կատարվող աշխատանքների համար չեն վճարվում կամ վճարվում են թաղապետերի կողմից:

«Ինչ վերաբերում է տվյալ էջերում տեղեկատվություն տարածողներին, ապա մեկ անգամ ևս հիշեցնենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը ազատ տիրույթ է և բաց է ցանկացած քաղաքացու համար, ովքեր կարող են իրենց ցանկությամբ բացել ու տնօրինել որոշակի ուղղվածության և հետաքրքրությունների շրջանակ ներկայացնող էջեր: Ու հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում չկան սոցիալական ցանցերում աշխատանք կատարողների հաստիքներ, հետևաբար նաև որևէ աշխատակցի նման գործառույթ իրականացնելու լիազորություններ տալ հնարավոր չէ ու չի վերապահվում»,-ասված է քաղաքապետարանի պատասխանում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Տարոն Մարգարյանը զայրացել է վարչական շրջանների ղեկավարների վրա, որ վերջիններս չեն ստանձնել պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար:

Բանն այն է, որ թաղապետերը Երևանի քաղաքապետարանի հրահանգով են բացել տվել նման էջեր և իրենց աշխատակիցներին պարտադրում են լցնել այդ էջերը յուրաքնչյուր ծաղիկի տնկման մասին պատմող լուսանկարներով և գրառումներով, իսկ Տարոն Մարգարյանին պաշտպանելը՝ նրանց սուրբ պարտքն է: Վարչական շրջաններից մեկի ղեկավերը մեզ տեղեկացրեց ( Նա խնդրեց, որ իր անունը չհրապարակենք), որ  իրենք նույնիսկ չեն ցանկանում անընդհատ պատեհ ու անպատեհ հարցերով լուսանկարվել և հայտնվել «ֆեյսբուքում»,  քանի որ հաճախ են ծաղրի առարկա դառնում, իսկ Տարոն Մարգարյանի հրահանգները չեն կարող չկատարել:

Թեմային առնչվող նյութեր՝
 


Այս թեմայով