Տարոն Մարգարյանը դիմել է Մարկ Ցուկերբերգին. ինչ է խնդրել

12325716_985295698215326_247166237_o-1024x643Այսօր Politik.am-ը հրապարակել էր մի հոդված  «Ֆինանսական սկանդալ. քաղաքապետարանը պատվերներ է տալիս չգործող կազմակերպության» վերտառությամբ: Հոդվածում մանրամասնորեն ներկայացված է, այն մեխանիզմը, ըստ որի Երևան քաղաքի բյուջեն փոշիացվում է: Հրապարակումից հետո Երևանի քաղաքապետարանը հետաքրքիր «պատասխան» է տվել  մեր կողմից բերված փաստերին: Ըստ մեր աղբյուրների քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին, այդ թվում թաղապետարանների ֆեյսբուքյան էջերի պատասխանատուներին հրահանգ է իջեցվել բողոքել Ֆեյսբուք ցանցի տնօրինությանը տարածվող հղման համար: Եվ հիմա, երբ մարդիկ փորձում են ֆեյսբուք ցանցից մեր կողմից տարածված հղմամբ մուտք գործել ցանց՝ ֆեյսբուքը զգուշացնում է, որ տվյալ հղմամբ սպամ է տարածվում:

Փաստորեն Տարոն Մարգարյանը և նրա ղեկավարած կառույցը այլ կերպ չեն կարողացել արձագանքել մեր հրապարակմանը: Հակափաստարկներ չունենալով նրանք դիմել են Ցուկերբերգին:

59944_b

 

 


Այս թեմայով