Տարոն Մարգարյանը այցելել է Ռիգայի Հայ առաքելական եկեղեցի

ed44f4fd9697df927207b4ffabab7ab0b584b4eeՊաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ռիգայի Հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը հնչեցրել է տերունական աղոթք, որից հետո Երևանի և Ռիգայի միջև ամուր կապերի հաստատման գործում ներդրած ջանքերի համար Հայ առաքելական եկեղեցու հատուկ հուշամեդալներով է պարգևատրել Երևանի և Ռիգայի քաղաքապետերին:

Առանձնակի կարևորելով ազգային մշակույթի և ավանդույթների պահպանումն ու սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործում Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Տեր Խոսրով քահանային՝ Ռիգայի հայ համայնքի համախմբման գործում ցուցաբերած հետևողականության համար:

15caf80670750c94a31248bb48db1f18c767bb05

Դիտվել է 169 անգամ
 


Այս թեմայով