Տարոնի գաղտնի մոլուցքը կամ ինչպես դառնալ նախագահ

P13502352018 թվականի նախագահական ընտրություններին պատրաստվում են հիմնական բոլոր քաղաքական ուժերը: Ընդդիմադիր ուժեը աշխատանքներ են տանում առաջիկա ընտրություններում իրենց գինը բարձրացնելու ուղությամբ և կարծես թե դա իրենց մոտ հաջողվում է` համենայն դեպս կան ընդդիմադիր ուժեր, որոնք արդեն իսկ պարգևների են արժանանում: Այլընտարնքային ԲՀԿ-ն սպասում է Ռոբերտ Քոչարյանի որոշմանը և այս գործչի որոշումից է կախված ԲՀԿ-ի հետագա գործունեությունը: Հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել իշխող ՀՀԿ-ում: Առաջին անգամ է, որ հասկանալի չէ, թե ի վերջո ով է լինելու այս կուսակցության նախագահացուն: ՀՀԿ-ն ներկայումս մի քանի թևեր ունի, որոնք պատրաստվում են առաջիկա նախագահական ընտրություններին առանձին առանձին: Այդ թևերն են՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և իր աջակիցները, վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ամենաանհայտը՝ Սերժ Սարգսյանի թեկանծուն: Փորձենք առանձին դիտարկել այս բոլոր հավանական թեկնածուներին՝ հասկանալու համար, թե ով ինչ հնարավորություններ ունի: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գործունեության մեջ ակտիվացել է. նա հավանական է համարում, որ կարող է դառնալ ՀՀԿ նախագահի թեկնածու: Նրան այս համոզման մեջ օգնում են նաև հոր՝ վաղամեռիկ Անդրանիկ Մարգարյանի ընկերները: Տարոն Մարգարյանը այնքան է տարված այս գաղափարով, որ մի քանի շաբաթ առաջ Երևան քաղաքի ՀՀԿ կառույցների ղեկավարներին հավաքել է և ժողով արել: Տարոն Մարգարյանը այդ հավաքի ընթացքում ակնարկել է, որ ինքը կարող է լինել առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածուն և հրահանգել է աշխատել այս ուղությամբ: Տարոն Մարգարյանը համոզված է, որ իր ձեռքի տակ եղած միջոցներով կկարողանա իր «ռասկրուտկան» լավ կազմակերպել և օգտագործելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքում է ապրում հանրապետության բնակչության կեսից ավելին` կկարողանա իրականացնել իր երազանքը:

Politik.am տեղեկատվական աղբյուր

Դիտվել է 179 անգամ
 


Այս թեմայով