Տարեսկզբից ադրբեջանական բանակում 76 մարդ է զոհվել, 86-ը՝ վիրավորվել

2316087713833961582013 թ. սկզբից Ադրբեջանի անվտանգության ու պաշտպանության ոլորտում կորուստները հասել են 76-ի, հայտնում է «Դոկտրին» Ռազմական լրագրողական հետազոտությունների կենտրոնը՝ ԶԼՄ-ների վրա հղումով:

ՈԿԿ ղեկավար Ջասուր Սումերինլին նշել է, որ նոյեմբերի 1-ի տվյալներով ևս 86 մարդ վիրավորվել է կամ մարմնական վնասվածքներ ստացել:

Մարտական պայմաններում զոհվել է նրանցից ընդամենը 10-ը, 66 ոչ մարտական կորուստներ են: Բացի այդ, անհայտ հանգամանքներում մահացել է Ջ. Նախիջևանսկու անվան ուսումնարանի ուսանողը:

9 մարդ զոհվել է դժբախտ պատահարների արդյունքում (ջրահեղձ են եղել, տանկի տակ են ընկել, հոսանքին են զոհ գնացել), 14-ը զոհվել են ավտովթարներից, 3-ը՝ ուղղաթիռի վթարից, 3-ը՝ անհայտ հանգամանքներում, 2-ը՝ անզգուշության պատճառով, 2-ը՝ քաղաքացիական անձանց կողմից, 6-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում, 11-ը՝ հիվանդություններից, 16-ը՝ ինքնասպան են եղել:

Զոհվածների մեծ մասը ՊՆ-ին է բաժին ընկնում՝ 59 մարդ: Կորուստները սահմանապահ զորքերում կազմել են 4 մարդ, օդուժում՝ 9 մարդ, պետական պահպանության ծառայությունում՝ 1 մարդ, զորակոչի պետծառայությունում՝ 1 մարդ, ԱԻՆ-ում՝ 2 մարդ, գրում է «Թուրանը»:

Դիտվել է 268 անգամ
 


Այս թեմայով