Տարեկան կկորցնենք 140-150 միլիոն դոլար՝ 90 միլիոն դոլարի փոխարեն

 

Տարեկան կկորցնենք 140-150 միլիոն դոլար՝ 90 միլիոն դոլարի փոխարենՄաքսային միությանն անդամակցելուց հետո ոչ ՄՄ անդամ երկրներից Հայաստան ներկրվող ապրանքների մեծամասնությունը կսկսի հարկվել լրացուցիչ մաքսատուրքով

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այլեւս ակնհայտ է, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո ոչ ՄՄ անդամ երկրներից Հայաստան ներկրվող ապրանքների մեծամասնությունը կսկսի հարկվել լրացուցիչ մաքսատուրքով, որի արդյունքում բազմաթիվ ապրանքներ կթանկանան:

Դա երեւում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմած տեղեկանքից, որը վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է մեր մամուլում: Ավելի մանրամասն հաշվարկները ցույց են տալիս, որ այդ ապրանքների թանկացման պատճառով մենք տարեկան կկորցնենք 140-150 միլիոն դոլար: Սա ուշագրավ է նրանով, որ գազի թանկացումը մեզ կբերեր միայն 90 միլիոն դոլարի ֆինանսական կորուստներ: Այլ կերպ ասած, որպեսզի Հայաստանի հանրությունը գազի թանկացման պատճառով 90 միլիոն դոլարի կորուստ չունենա, Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը որոշեց Հայաստանը անդամագրել Մաքսային միության: Սակայն այդ որոշմամբ իշխանությունը երաշխավորեց, որ այլ ապրանքներ գնելու համար այդ նույն հանրությունը կվճարի 140-150 միլիոն դոլար լրացուցիչ գումար: Լավ, շատ լավ թվաբանություն են արել, խոսք չկա»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 54 անգամ
 


Այս թեմայով