Տարբերակ չկա, որ որևէ մեկը «պլստա»

Բացահայտումների ծավալն այնքան մեծ է, որ քննչական մարմինները ուժասպառ են լինում , այսօր լրագրողերի հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը .

« Բոլոր չարաշահումներ իրականցնողները լսում և հետևում են , գիտեն, որ  իրենց ետևից գնալու են, տարբերակ չկա որևէ մեկը  «պլստա», և նրանք հիմա չեն նստելու սպասել, որ գնանք իրենց ետևից, սկսելու են՝ «վա՜յ-վույերը» », -նշեց ՀՀ վարչապետը:

Վարչապետը կարծիք հայտնեց առ այն , որ մինչ վարչապետ լինելը երբ ընդդիմադիր գործչի և լրագրողական գործունեություն էր ծավալում՝ բազմիցս քննադատել է նախկին իշխանություններին կոռուպցիաների մեջ լինելու և թալանով զբաղվելու մեջ,  սակայն այն ինչին ծանոթացավ վարչապետ դառնալուց հետո պարզապես անհավանական ծավալների են հասնում, որն անգամ չեր կարող պատկերացնել հենց ինքը.

« Ես ապշած եմ, թե Հայաստանում կոռուպցիան ինչ ահռելի սահմանների է, դա ուղղակի աներևակայելի է: Իմ ամենասուր ելույթը՝ կոռուպցիայի մասին , դա պարզապես ծիծաղելի է կոռուպցիայի և թալանի  իրական մասշտաբների համեմատ, որը ՀՀ-ում տեղի է ունեցել:

Երկու ամիս է անցել, բայց ես ամեն օր զարմանում եմ՝ ո՞նց տենց խնդիր էլ ունի այս երկիրը, ու ոնց հասկանում եմ սրանից դեռ մի չորս ամիս էլ զարմանալու եմ ասելով՝ ո՞նց, տենց բան՝ ո՞նց ա հնարավոր: Ես ամեն օր ստանում եմ տեղեկություն որը ինձ զարմացնում է, և հրաժարվում եմ հավատալ մինչև ինձ չեն ներկայցնում ապացույցները:

Մի անգամ պետական կառավարման մարմիններից մեկի ղեկվարին կանգնեցրել ասել եմ ՝ խնդրում եմ մի՛ շարունակի , ես չեմ կարող այսքան տեղեկություն ստանալ և հոգեկան հավասարակշռությունս պաշտպանեմ»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Այս թեմայով