Տարածքների անօրինական ձեռքբերման դեպքում սեփականության իրավունքի մասին խոսք լինել չի կարող. իրավապաշտպան

Politik.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դիտարկմանը, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը սեփականության իրավունքի խախտում է: Զարուհի Հովհաննիսյանն ասաց, չնայած փաստաթղթային հիմքերին ծանոթ չլինլելու պատճառով միանշանակ չի կարող արտահայտվել, սակայն եթե այդ սրճարանները ապօրինի շինություններ են, և քաղաքապետարանը պատշաճ կերպով իրազեկել է դրանց ապամոնտաժման մասին, ապա այդ դեպքում խախտում տեսնել հնարավոր չէ.

«Միայն փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո կարելի է ասել, որ սեփականության իրավունքի խախտում կա, բայց այն որ հանրային տարածքը պետք է վերադարձվի հանրությանը, դա միանշանակ է»:

Հարցին, թե տարածքների անօրինական ձեռքբերման դեպքում կարող է խոսք լինել սեփականության իրավունքի խախտման մասին, իրավապաշտպանը փաստեց, որ նման բան հնարավոր չէ.

«Մենք շատ լավ գիտենք, որ նակին իշխանությունները տարբեր կոռուպցիոն սխեմաներով օտարել են հանրային տարածքները և տվել սեփականատերերին: Այս դեքպում դա սեփականության իրավունքի խախտո՞ւմ է, թե՞ հանրային տարածքի ապօրինի զավթում»:

 

Այս թեմայով