Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Այսօր սահմանին 2-րդ զոհն է գրանցվել

Այսօր սահմանին 2-րդ զոհն է գրանցվել

զինվոր է մահացելՀայաստանի եւ Ադրբեջանի սահմանին այսօր՝ մարտի 1-ին զինվոր է զոհվել։

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գեւորգ Ասոյանի մահվան հանգամանքները։

Այսօր՝ ապրիլի 1-ին, ժամը  09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Արմենի Ասոյանը:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ:

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Նշենք, որ այսօրվա մեջ զինվորի մահվան երկրորդ դեպքն է։

Դիտվել է 447 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy