Տավուշի մարզում հրազենից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան. Նրա կյանքին վտանգ չի սպառնում

Տավուշի մարզում զինծառայող է վիրավորվել։ Լուրը  հաստատել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Զինծառայողը վիրահատվել է Բերդի զինվորական հոսպիտալում։ Հիմա տեղափոխվել է Երևան։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում», -ասել է Հովհաննիսյանը։

Նշենք, որ զինծառայողը ստացել է հրազենային վնասվածք, սակայն դեռ չի հստակեցվում՝ ինչ հանգամանքներում։ Չի նշվում նաև՝ արդյոք հրազենային վնասվածքը զինծառայողը ստացել է հակառակորդի կրակոցից։

 


Այս թեմայով