Տավուշին միացնել նախկին հայկական Ղազախի շրջանը

arm144153913536Տավուշցիների միջազգային հայրենակցական միավորումը լինելով

arm144153913536Տավուշցիների միջազգային հայրենակցական միավորումը լինելով Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաղվող ամենախոշոր կազմակերպությունը, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սահմանային խնդիրները: Միավորման նախագահ Սերգեյ Բարսեղյանի գլխավորությամբ հաճախակի այցեր են կազմակերպվում սահմանային դիրքեր եւ սահմանապահ գյուղեր:

 Վերջին օրերին Հայ-Ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ակտիվացած հրադադարի խախտման դեպքերը խիստ անհանգստացնում են Միավորման ղեկավարներին, որոնք  Ադրբեջանի ղեկավարներին  կոչ են անում զերծ մնալ նման սադրանքներից: Տեսնելով սադրանքների կրկնության եւս մեկ օրինակ, Միավորման ղեկավարները ստիպված են վերհիշել իրենց նախկին հայրենանվեր մտադրությունը, ըստ որի պատերազմի հավանական սկսվելու պարագայում (իսկ տվյալ իրավիճակը լիովին պատաերազմական իրավիճակ է) Միավորման ղեկավարները վճռական են համխմբել ողջ աշխարհի տավուշցիների հնարավորությունները եւ  հիմնադրել տարիներ առաջ պլանավորած «ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲՐԻԳԱԴ» անվանումով կամավորական բրիգադ: Բրիգադի անդամները վճռական կլինեն Տավուշին միացնել նախկին հայկական Ղազախի շրջանը, վերջնականորեն լուծելով Ադրբեջանի հետ ունեցած խնդիրները Տավուշի մասով:

 Միաժամանակ ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարին խնդրում ենք լիազորել Միավորմանը, մեր նպատակները իրականացնելու հարցում:

 Սահմանապահներին այդ թվում սահմանապահ գյուղերի բնակիչներին կոչ ենք անում լինել զգոն, քանի որ Ադրբեջանի իշխանությունը պատրաստ է ցանկացած ստոր սադրանքի, ինչպես նաև վստահեցնում ենք, որ ձեր կողքին կանգնած է դրսում ապրող տավուշցիների հզոր բանակ:

 ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ

Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաղվող ամենախոշոր կազմակերպությունը, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սահմանային խնդիրները: Միավորման նախագահ Սերգեյ Բարսեղյանի գլխավորությամբ հաճախակի այցեր են կազմակերպվում սահմանային դիրքեր եւ սահմանապահ գյուղեր:

 Վերջին օրերին Հայ-Ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ակտիվացած հրադադարի խախտման դեպքերը խիստ անհանգստացնում են Միավորման ղեկավարներին, որոնք  Ադրբեջանի ղեկավարներին  կոչ են անում զերծ մնալ նման սադրանքներից: Տեսնելով սադրանքների կրկնության եւս մեկ օրինակ, Միավորման ղեկավարները ստիպված են վերհիշել իրենց նախկին հայրենանվեր մտադրությունը, ըստ որի պատերազմի հավանական սկսվելու պարագայում (իսկ տվյալ իրավիճակը լիովին պատաերազմական իրավիճակ է) Միավորման ղեկավարները վճռական են համխմբել ողջ աշխարհի տավուշցիների հնարավորությունները եւ  հիմնադրել տարիներ առաջ պլանավորած «ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲՐԻԳԱԴ» անվանումով կամավորական բրիգադ: Բրիգադի անդամները վճռական կլինեն Տավուշին միացնել նախկին հայկական Ղազախի շրջանը, վերջնականորեն լուծելով Ադրբեջանի հետ ունեցած խնդիրները Տավուշի մասով:

 Միաժամանակ ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարին խնդրում ենք լիազորել Միավորմանը, մեր նպատակները իրականացնելու հարցում:

 Սահմանապահներին այդ թվում սահմանապահ գյուղերի բնակիչներին կոչ ենք անում լինել զգոն, քանի որ Ադրբեջանի իշխանությունը պատրաստ է ցանկացած ստոր սադրանքի, ինչպես նաև վստահեցնում ենք, որ ձեր կողքին կանգնած է դրսում ապրող տավուշցիների հզոր բանակ:

 ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ

Դիտվել է 694 անգամ
 


Այս թեմայով