Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Տաջիկստանում սպանվել է ապստամբ գեներալ Նազարզոդան

Տաջիկստանում սպանվել է ապստամբ գեներալ Նազարզոդան

9C0CA68E-97BF-4709-9777-A11B7FBB650B_cx33_cy19_cw48_mw1024_mh1024_sՏաջիկստանի ուժայինները սպանել են ապստամբ գեներալ Աբդուհալիմ Նազարզոդային, գրում է gazeta.ru-ն: Իրավիճակին ծանոթ աղբյուրի տեղեկություններով՝ Նազարզոդայի հետ միասին սպանվել են նրա մի քանի ուղեկիցներ։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ապստամբ գեներալը թաքնվել է կիրճերից մեկում, որտեղ ուժայինները գործողություն էին իրականացնում նրա աջակիցների դեմ:

Գործողության ընթացքում մահացել է Նազարզոդայի խմբի ավելի քան 20 մարտիկ, 100-ից ավելին ձերբակալվել են։ Ուժայինների կողմից մարտերում մահացել է «Ալֆա» խմբի հրամանատար Ռուստամ Ամակիևը։

 

 

Դիտվել է 65 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy